▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ադրբեջանցի ընկեր ունեմ

Հա, իմիջայլոց, ես ադրբեջանցի ընկեր ունեմ

Կերեք դավաճանիս, վառեք ոսկորներս, կարող է ձեր խամրած հոգուն լույս տա...

Բայց ի տարբերություն ինձ՝ ադրբեջանցի ընկերս չի կարող ասել, որ ինքը հայ ընկեր ունի... Հասկացեք տարբերությունները ու մեզ մի խառնեք նրանց նման վայրի ցեղերին....

Ազատությունը բարձրագույն արժեք է, բայց այն շատերիդ համար ՏՌՖս է եվրոպացիների աչքերին փչելու համար, ազատության ընկալումը ձեր համար սելեկտիվ է, ասիմետրիկ է, ու հիմնական դեպքերում՝ ապազգային....

Աբրահամ Լինկոլնն ասում էր՝ «ոչխարն ու գայլր տարբեր կերպ են հասկանում «ազատություն» բառր: Դա է մարդկային հասարակության մեջ իշխող տարաձայնությունների էությունը»:

Իմ համար ազգային ցանկացած արժեք ու մշակույթ դառնում է չբեր, փտում ու հոտում է, եթե ազգը ազատ չէ, եթե ազգի ներկայացուցիչները դատապարվում են ազատ խոսելու համար, այդ ազգը առողջ միտք չի կարող արտադրել....

Բիչերն էլ ասում էր. «Թռչունը վանդակում նույնիսկ կիսով չափ թռչուն է»... Էնպես որ, ձեզ պահեք ձեր փտած վանդակները... Թողեք մարդը թեկուզ սխալ թռիչք անի, դուք ձեր թռիչքով ավելի ճիշտ եղեք...

Դավիթ Սանասարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more