▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եռյակից միայն անունն է մնացել, պատմական մի փոքր հուշ

Դեռ ամիսներ առաջ Եռյակ կոչվող միավորման ներկայացուցիչներն այնպիսի հեղափախական «բոցեր» էին անում, որ մարդկանց թվում էր, թե «Բաստիլը» տեղի կտա ոչ միայն Երևանում, այլ նաև՝ Թբիլիսիում, Բաքվում... Այսօր Եռյակից միայն անունն է մնացել, պատմական մի փոքր հուշ, որովհետև դրա միակ ու անփոխարինելի ռեսուրսը տուն գնաց՝ իշխանության ճնշմանը չդիմանալով անգամ չորս օր: Մի կողմից՝ վատ է, որ երկրում չկա այլընտրանքային բևեռ, մյուս կողմից՝ լավ է, որ այլընտրանք կոչվածը հանդերձավորված չէ օլիգարխիկ պերճանքով ու պոպուլիստական թշվառությամբ:
«Իշխանափոխություն» բառը Հայաստանում այլևս մոդա չէ, ավելին՝ դրա համար մարդիկ կարող են էլի նստել, ասենք՝ Ժիրոյենց պես: Խոհրդարանում իրենց ընդդիմադիր համարողներն այլևս զբաղված են խնդիրներով, որոցով դեռ երեկ լայաղ չէի անում զբաղվել: Լևոն Զուրաբյանը «Նաիրիտի» հարցով վարչապետին նամակ է գրում, Նաիրա Զոհրաբյանն ընդունում է փոքր բիզնեսի ներկայացուցիչներին: Մտածում եմ՝ սա PR է, որովհետև դրա մասին անմիջապես բոլոր կայքերն իմանում են: Հետո ասում եմ՝ ոչինչ, թող PR լինի, գոնե մարդկանց են հանդիպում, կոնկրետ խնդիրների մասին են խոսում, հարցեր ձևակերպում: Գուցե այսպսիսի հանդիպումներն օգնեն, որպեսզի մեր կուսակցությունները դասական իմաստով զբաղվեն քաղաքականությամբ, իրենց օրակարգը մաքրեն պոպուլիզմից՝ այն հագեցնելով կոնկրետ խնդիրներով: Այս ճանապարհով կուսակցությունները կարող են որոշակիցնել իրենց ծրագրային դրույթները, հստակեցնել սոցիալական բազան, այն ընդարձակելու ու կոնսոլիդացնելու մեխանիզմները: Սա է քաղաքական պայքարի ճանապարհը:

Սուրեն Սուրենյանց
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more