▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով վկա ոստիկանը սպանվել է

armtimes.com-ը գրում է. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր հերթական անգամ հետաձգվեց Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերի սպանության գործով դատական նիստը:

Սույն գործով ամբաստանյալներ՝ Վահան Հակոբյանը (Գաստիկ), Սարգիս Հախանումյանը (Տլե) եւ Սարգիս Գրիգորյանը (Ծգլ) ոստիկանների ուղեկցությամբ ձեռնաշղթաներով ներս բերվեցին դահլիճ եւ դահլիճում գտնվող իրենց ընկերներին ողջունելուց հետո միայն նոր զբաղեցրեցին իրենց «տեղը»:

Դատական նիստն այս անգամ հետաձգվեց սույն գործով վկաների բացակայության պատճառով: «Վկաները մեզ մատների վրա են խաղացնում: Սա ի՞նչ է նշանակում: Ի՞նչ է կատարվում, վկաները ամբողջ օրը հասանելի են, քարտուղարի հետ կապ ունեն, ասում են անպայման կգան, հենց գալիս է դատական նիստի օրը, առավոտվանից բոլորի հեռախոսներն անհասանելի են, իսկ հետո, երբ արդեն գիտեն, որ նիստը հետաձգվել է՝ հասանելի են դառնում: Սա ի՞նչ է նշանակում, պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք: Այսքան մարդու գործից կտրում ենք էս անձրեւին, էս եղանակին բերում ենք հասցնում ենք այստեղ, իսկ վկաները մեզ մատների վրա են խաղացնում: Չի կարելի չէ՞»,- վկաների՝ դատարան չներկայանալու վերաբերյալ իր դժգոհությունն արտահայտեց նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Գործով ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին հայտնեց, որ մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ Հրաչյա Ֆալանջյանը սպանվել է ավազակային հարձակման ժամանակ: Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ, խոսքն այս գործով վկայի մասին է, քանի որ անունը, ազգանունն ու հայրանունը համընկնում են: Դատավորը, հաստատեց, որ վկաներից Ֆարանջյանը մահացել է: Վերջինս, ոչ ավել, ոչ պակաս, օրեր առաջ մայրաքաղաքում իր իսկ կողմից կատարված ավազակային հարձակման ժամանակ է սպանվել: Մասնավորապես այս գործով վկա, նախկին ոստիկան Հրաչյա Ֆալանջյանը նույն անձն է, որը մայիսի 13-ին Շենգավիթ վարչական շրջանի Դոդոխյան փողոցի 24-րդ տան վրա մեկ այլ անձի հետ ավազակային հարձակում էին կատարել, վերջիններս ատրճանակի ու դանակի սպառնալիքներով հարձակվել էին այդ պահին տանը գտնվող 5 անձանց վրա եւ փորձել գումար հափշտակել։ Սակայն տան բնակիչները դիմադրություն էին ցույց տվել եւ վնասազերծել տուն մուտք գործած անձանց, որոնցից մեկը՝ Ֆալանջյանը ոստիկանության աշխատակից էր: Նա մայիսի 3-ին ազատվել էր աշխատանքից եւ գտնվում էր կադրերի ռեզերվում:

Այս դեպքով ավազակային հարձակում կատարած մյուս անձը, ինչպես նաեւ ընտանիքի անդամներից 3-ը դեպքից հետո ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Մեր տեղեկություններով, Հրաչյա Ֆալանջյանը տեսագրություններ է դիտել, որոնցով հնարավոր չի եղել նույնացնել պատկերված անձանց (այսինքն Գաստիկին, Ծգլին եւ Տլեին), բայց ինքը հայտնել է, որ ճանաչում է նրանց: Ուստի, նա սույն սպանության գործով ներգրավվել է որպես վկա: Վերջինիս նախաքննության ընթացքում տված ցուցմունքն ըստ ամենայնի կհապարկվի այն դեպքում, երբ դատարանը կստանա նրա մահվան վկայականը: 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more