Երրորդմասցի Լյովիկի սպանության գործի շրջանակներում կալանավորված 5 անձինք ազատ են արձակվել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս տեղեկությունները հաստատել է փաստաբան Արմեն Նադիրյանը:
Նա նշել է, որ իր պաշտպանյալները՝ Ավան-Առինջ թաղամասում գտնվող «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերեր Կարեն և Սուրեն Երեմյան եղբայրներն ազատ են արձակվել նախաքննական մարմնի որոշմամբ, քանի որ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը չի երկարաձգվել:
«Նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված չէ, նրանք շարունակում են մնալ մեղադրյալի կարգավիպարզապես խափանման միջոցն է փոխվել,- ասել է փաստաբանը և հավելել,- թող քննեն, տեսնեն, որ այդ մարդիկ այդ ամենի հետ ոչ մի կապ չունեն»:
Ի դեպ, Երեմյան եղբայրների հետ ազատ են արձակվել նաև 2 ամիս առաջ կալանավորված տաքսի ծառայության մյուս աշխատակիցները՝ Արտյոմ Կարապետյանը, Ալեքսեյ Մկրտչյան ու Նարեկ Հովսեփյանը:
Այս տեղեկությունները կայքի հետ զրույցում հաստատել է նաև գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված Նարեկ Հովսեփյանի փաստաբան Լևոն Ղազարյանը, ով տեղեկացրել է, որ բոլոր 5 կալանավորվածները երեկ՝ մայիսի 15-ին՝ ժամը 17-ին սահմաններույմ ազատ են արձակվել:
Նախաքննական մարմնի որոշմամբ՝ նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փախարինվել է բնակության վայրից չբացակայելու մասին ստորագրությամբ: Ի դեպ, Նարեկ Հովսեփյանը հենց այն տաքսի ավտոմեքենայի վարորդն է, ով դեպքի օրը սպանության մեջ մեղադրվող Գաստիկին, Ծգլին և Տլեին «Միլենա» տաքսի ծառայության գրասենյակի մոտից տեղափոխել է Նոր Նորք՝ այգիների մոտ:
pastinfo.am-ը գրում է, որ երրորդմասցի Լյովիկի սպանության գործի շրջանակներում կալանավորված 5 անձինք ազատ են արձակվել: Կայքի հետ զրույցում այս տեղեկությունները հաստատել է փաստաբան Արմեն Նադիրյանը:
Նա նշել է, որ իր պաշտպանյալները՝ Ավան-Առինջ թաղամասում գտնվող «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերեր Կարեն և Սուրեն Երեմյան եղբայրներն ազատ են արձակվել նախաքննական մարմնի որոշմամբ, քանի որ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը չի երկարաձգվել:
«Նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված չէ, նրանք շարունակում են մնալ մեղադրյալի կարգավիպարզապես խափանման միջոցն է փոխվել,- ասել է փաստաբանը և հավելել,- թող քննեն, տեսնեն, որ այդ մարդիկ այդ ամենի հետ ոչ մի կապ չունեն»:
Ի դեպ, Երեմյան եղբայրների հետ ազատ են արձակվել նաև 2 ամիս առաջ կալանավորված տաքսի ծառայության մյուս աշխատակիցները՝ Արտյոմ Կարապետյանը, Ալեքսեյ Մկրտչյան ու Նարեկ Հովսեփյանը:
Այս տեղեկությունները կայքի հետ զրույցում հաստատել է նաև գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված Նարեկ Հովսեփյանի փաստաբան Լևոն Ղազարյանը, ով տեղեկացրել է, որ բոլոր 5 կալանավորվածները երեկ՝ մայիսի 15-ին՝ ժամը 17-ին սահմաններույմ ազատ են արձակվել:
Նախաքննական մարմնի որոշմամբ՝ նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փախարինվել է բնակության վայրից չբացակայելու մասին ստորագրությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: