▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էռնեկյան՝ հանցագործ» կարգախոսով երթ՝ ի պաշտպանություն «Զվարթնոց»-ի

Պաշտպանենք «Զվարթնոց» օդանավակայանը հանցավոր ոտնձգություններից։ Նման կոչով իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ճարտարապետի դուստրը՝ Անահիտ Թարխանյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառում է կատարել եւ տեղադրել տեսանյութ. «Հուլիսի 8-ին, ժամը 17։00-ին, հավաք-երթ Ազատության հրապարակից դեպի Արգենտինայի դեսպանատուն՝ Սայաթ-Նովա 32։ Երթի կարգախոսը․ Էռնեկյան՝ հանցագործ։ Յուրաքանչյուրիդ մասնակցությունը կարևոր է և ցանկալի»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Անահիտ Թարխանյանը ֆեյսբուքում ևս մեկ գրառում էր կատարել.
 

«Սկսվել են Զվարթնոց օդանավակայանի քանդման աշխատանքները !!!
Հայաստանի ղեկավարությունը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո շարունակում է մեր հայրենիքը ոչնչացնելու իր քաղաքականությունը: Նրանք անտեսեցին հայկական եւ միջազգային ճարտարապետական եւ հասարակական կազմակերպությունների բազմաթիվ կոչերը՝ պահպանել «Զվարթնոց» օդանավակայանը, որպես ազգային ճարտարապետության արժեք եւ պետության համար ստրատեգիկ նշանակություն ունեցող համալիր:

Արգենտինացի ձեռներեցը, ում ի պահ էր տրվել մեր ազգի խորհրդանիշներից մեկը, սկսել է Զվարթնոց օդանավակայանի պատմական մասնաշենքի քանդման աշխատանքները։
Իր երկրում նման գործելաոճը պատժվում է օրենքով: Արգենտինայի իշխանություններին՝ իրենց քաղաքացուն կարգի հրավիրելու պահանջով, հուլիսի 8-ին, ժամը 17։00-ին, տեղի կունենա հավաք-երթ՝ Ազատության հրապարակից դեպի Արգենտինայի դեսպանատուն:

Պաշտպանե՛նք «Զվարթնոցը» միասին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more