Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլից մեկնարկած Դորտմունդի «Բորուսիան» արտագնա հանդիպում է անցկացրել ավստրիական «Վոլֆսբերգերի» հետ: Միակ գնդակը 14-րդ րոպեին խփել է Յոնաս Հոֆմանը, իսկ գոլային փոխանցումը կատարել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նշենք, որ այս հանդիպման ժամանակ երկրպագուներից մեկը խաղադաշտ է մտել Մխիթարյանի անունը կրող շապիկով:



