ArmComedy-ն գրում է.
«Մեդիա-Փաստ» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսին մի խումբ սոցիոլոգներ ահազանգեցին, որ երկրում կտրուկ նվազել է Արայիկ անունով տղաների քանակը: Մասնագետները ուսումնասիրել էն վերջին տարիների միտումներն ու անունների ընտրության դինամիկան և արդյունքները հուսադրող չեն. «Բնակչությունը խուսափում է Արայիկ անունից:
Այս տարի, օրինակ, Արայիկները 3 անգամ ավելի քիչ են քան Մարտունները: Հասկանու՞մ եք, իսկ Մարտունը բավական հազվադեպ անուն է», – նշեց սոցիոլոգ, դոցենտ Արայիկ Պատվականյանը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում