▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրիս վիճակն ահավոր է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երկրիս վիճակն ահավոր է: Այն մարդիկ, ովքեր ապրում էին միջին խավի կարգավիճակում, այսօր պարտքով են հացը վերցնում խանութից: Մոտ մի կես ժամ ընկերոջս մթերային խանութում էի, ու այդ կես ժամվա ընթացքում այդպես էլ ոչ ոք առձեռն գումարով առևտուր չարեց: Բոլորն էլ համարյա նույն բանն էին վերցնում՝ հաց, մակարոն, ձեթ, ծխախոտ, և բոլորն էլ ասում էին՝ գրի, այսինքն՝ պարտքով:

Ես շատ լավ գիտեմ այդ խանութի ապրանքաշրջանառությունն ամսվա կտրվածքով:  Այդ խանութով ընկերս ինամարկա առավ, տուն առավ, բայց հիմա փող չունի, որ ապրանք բերի, լցնի, ապրանք տվողներն էլ ապրանք չեն տալիս այլևս՝ նախկին պարտքերը չմարելու պատճառով: Երկրիս իշխանությունն իրենց արբանյակների հետ միասին հորթի հրճվանքով ազերիների տնտեսության մասին է խոսում, մինչդեռ մերը ԳԱՀԱՎԻԺՈՒՄ է՝ իր հետ անդունդ տանելով, պարտքերի տակ գցելով ողջ ազգին:

Կիլիկիա Հայաստան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more