ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք. անկախ մեր քաղաքական հայացքներից եւ կուսակցական պատկանելիությունից պետք է մեր ներդրումը բերենք Զինված ուժերի կայացմանն ու ամրապնդմանը: Եվ որպես պաշտպանության նախկին նախարար, եւ որպես քաղաքացի միշտ պատրաստ եմ կանգնելու մեր բանակի կողքին եւ շարքում:
Համոզված եմ, որ մեր մարտահրավերները, պաշարների սակավությունը, ժողովրդագրական եւ աշխարահգրական յուրահատկությունները հաշվի առնելով, ունենք մեկ ճանապարհ `պետք է դառնանք իրական Ազգ- բանակ, ուր յուրաքանչյուր անձ գիտի իր տեղը երկրի պաշտպանության գործում եւ ունի այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ հմտություններ ու փորձ:
Ռազմարդյունաբերական համալիրը պետք է դառնա Հայաստանի գիտահեն տնտեսության գլխավոր առանցքներից մեկը: Բանակում ժամկետային ծառայությունը պետք է օգնի քաղաքացու կայացմանն ու քաղաքացիական կյանքում նրա ինտեգրմանը: Զինհաշմանդամները եւ հերոսների ընտանիքները պետք է զգան մեր ողջ հասարակության աջակցությունն ու հոգատարությունը:
ՊԱՀԱՆՋԵԼՈՒԵՆՔ # Ես_եմ , # Պատիվ_ունեմ , # Զինվորից `սպա, # Մոնթե_Մելքոնյան_վարժարան , #1000plus.am, # Հայրենիքի_պաշտպանի_տուն , # Մատչելի_բնակարան_սպաներին, # Թեժ_գիծ եւ բազմաթիվ այլ ծրագրեր շարունակականություն եւ արդյունավետ կառավարում»:
Կարդացեք նաև՝ Կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում. հսկելու ենք. Վիգեն Սարգսյան
Մեծ վտանգ է առաջանում ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի. Վիգեն Սարգսյան
Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում. Վիգեն Սարգսյան
Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի նախկիններից թշնամու կերպարի կերտումը
Փաշինյանը վստահորեն սկսում է անել իշխանական ուժի սովորական սխալները. Վիգեն Սարգսյան
ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին, ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը