Aravot.am-ը գրում է.
1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի դպրոցում 15-ամյա Մարինե Թորոսյանը ողնաշարի կոտրվածք է ստացել: Մարինեի խոսքերով՝ իրեն բուժման համար տարբեր տեղեր, այդ թվում՝ ԱՄՆ են տարել: Սակայն բուժումն արդյունք չի տվել, նա գամված է հաշմանդամի սայլակին: 2015թ. Մարինեի կյանքում կարեւոր իրադարձություն եղավ, ծնվեց նրա աղջիկը: Անգելինան այժմ 5 ամսական է: Մարինեն ասաց,որ ինքը մոր հետ բնակվում է Ջրաշենում, հորական տանը, Մարինեի հայրը կյանքից վաղ է հեռացել: Մարինեն իր սոցիալական վիճակի մասին ասաց. «Հաշմանդամության 30 հազար դրամ թոշակ եմ ստանում: Բժիշկները արգելել են երեխային կովի կաթով կերակրել: 30 հազար դրամ թոշակը աղջկաս կաթի 10 օրվա գումարն է»:
Մարինեն ասաց, որ պետական մարմինների եւ բարեգործների կողմից ինքը եւ դուստրը ուշադրության չեն արժանանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/01/18/648471/
© 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Նյութը՝ սկզնաղբյուր կայքում