Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին 9 ամսվա խորհրդակցություններից հետո հաջողվել է կազմել Լիբանանի նոր կառավարությունը: Երեսուն նախարարներից կազմված կառավարության կազմում կա երկու հայ նախարար:
Զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը ՀՅԴ-ի բարձրաստիճան անդամ է: Կիտանյանը նախարար է եղել նաեւ նախորդ կառավարությունում: Նա Լիբանանի համալսարանում ֆիզիկայի գծով աստիճան է ստացել, հաղորդում է Daily Star-ը:
Ռիչարդ Կույումջյանը սոցիալական հարցերի նախարար է նշանակվել: ԱՄՆ-ում ատամնաբույժ լինելով՝ Կույումջյանը Վաշինգտոնի միջազգային քաղաքականության ինստիտուտում շարունակել է միջազգային քաղաքականություն եւ ազգային անվտանգություն ուսումնասիրել: Կույումջյանը 2009 թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ Լիբանանյան ուժերի հիմնական ներկայացուցիչն էր եւ ընտրություններին երեք անգամ՝ 2009, 2013 եւ 2014 թվականներին թեկնածու է եղել: