▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկիրը կործանողներին ինչ ասես ասում ենք, սակայն նրանց հանդուրժող հայ ժողովրդին խնայում ենք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ժողովուրդ ջան սենց սիրուն չի

Մենք, որ շարունակ հայհոյում ենք իշխանություններին, սրանք, հա՛ սրանք, սրանց սենցը, սրանց նենցը: Բա լա՜վ պարզագույն տրամաբանությունը արդյոք չի՞ հուշում մեզ, թե ե՞րբ ենք մի երկու թթու խոսք էլ մեր հասցեին ասելու: Ախր չէ որ ինքներս ենք ասում՝ հանցագործ իշխանություններ, դավաճան իշխանություններ: Դե հենց դավաճանն էլ նրա համար է, որ դավաճանություն անի, նրանք իրենց տերերի առաջ «պատվով» կատարում են իրենց գործը: Բայց չէ՞ որ մենք էլ պետք է մեր գործն անեինք, մաքրեինք երկիրը դավաճաններից: Թե՞ մեզ թվում է գիշերով քնած, հարևանները կամ այլամոլորակայինները պետք է գան, մեր փոխարեն դա անեն ու գնան:

Ուրեմն ժամանակն է հասկանալ, ոնցոր անողին ենք զոր ու գիշեր անիծում քֆտրում, մի քիչ ավել կամ պակաս էլ՝ չանողին է հասնում: Եկեք ապաշխարհենք ու սկսենք գոնե մանդրից մեզ էլ հիշել: Օրինակ, սկզբի համար ասելով՝ ախր մենք էլ իսան չենք ԷԷԷԷ՜՜՜...

Թե չէ, մի տեսակ արդար չի, սիրուն էլ չի, երկիրը կործանող դավաճաններին ի՜նչ ասես ասում ենք, սակայն նրանց հանդուրժող հայ ժողովրդին, այսինքն ինքներս մեզ խնայում ենք, կողմնապահություն անում: Հետո էլ ասում ենք մենք արդարամիտ ժողովուրդ ենք...

Արմեն Զատիկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more