▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկհերթ ոռոգում` բոլոր վարչական շրջաններում

Աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված՝ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է երկհերթ ոռոգումը: Շենգավիթ, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առանձին հատվածներում գործընթացն ապահովվում է թվով 4 խորքային հորերից մղվող ջրերով: 

Մայրաքաղաքում պահպանվում է նաև հրդեհավտանգ իրավիճակը, որից զերծ մնալու համար Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները համագործակցում են ՀՀ ՏԿԱԻ նախարարության հետ: Հիշեցնենք, որ հնարավոր հրդեհների հավանականությունը նվազեցնելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հրդեհավտանգ հատվածներում ժամանակավորապես արգելվել են հրավառությունները: Դրան զուգահեռ արգելվել է նաև չոր խոտի այրումը: Կանաչապատ տարածքներում խոտհունձ կազմակերպելու անհրաժեշտության մասին իրազեկվել են նաև համապատասխան տարածքների, այգիների ու պուրակների սեփականատերերը, վարձակալները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more