▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկարատև հարաբերությունների խզումը կարող է հանգեցնել սրտային լուրջ հիվանդությունների

Բրիտանացի գիտնականները հետևել են կամավորների խմբի, որոնք բոլորովին վերջերս են բաժանվել իրենց սիրելի մարդկանցից, և պարզել են, որ բավականին երկար տևած հարաբերությունների խզումը կարող է մարդու մոտ սրտի հետ կապված լուրջ հիվանդություններ առաջացնել: Դրանցից մեկը «կոտրված սրտի համախտանիշն է»:

«Կոտրված սրտի համախտանիշը» ոչ իշեմիկ կարդիոմիոպատիան է, որին բնորոշ է սրտամկանի կտրուկ կծկումը: Հիվանդությունն իր անվանումը ստացել է ծագման պատճառով. գիտնականները կարծում են, որ «կոտրված սրտի համախտանիշ» կարող են առաջացնել սիրելի մարդու մահը կամ նրանից բաժանումը: Կարդիոմիոպատիան առաջացնում է ցավեր կրծքավանդակում, կարող է նպաստել սրտային անբավարարության առաջացման:

Գիտնականները պնդում են, որ հենց այդպիսի համախտանիշեր են դիտվում մարդկանց մոտ, որոնք վերջերս են խզել հարաբերությունները սիրելիի հետ: 4 ամիս նրանք սրտային խախտումներ են ունենում, որոնք, իրենց հերթին, ազդում են մարդու ֆիզիկական առողջության և ընդհանուր կյանքի տևողության վրա: Բացի դրանից՝ ինչպես պարզել են ռուս մասնագետները, սիրելիից բաժանումը մի շարք այլ խնդիրներ ևս առաջացնում է՝ ստամոքսի և աղիների խանգարում, քնի խանգարում, շնչառության վատացում կամ մաշկային հիվանդություններ:

Աղբյուրը` Blognews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more