▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երջանիկ եմ, որ անում եմ իմ սիրած գործն իմ սիրած երկրում. Հայկ Մարության

 

Հումորիստ դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մեկ տարի աշխատելուց հետո Սուպեր մամա ֆիլմը հանձնեցինք հանդիսատեսի դատին: Ֆիլմի ընթացքում մարդիկ լիաթոք ծիծաղեցին, իսկ վերջում հուզվեցին այն աստիճան, որ շատերը չէին կարող թաքցնել իրենց արցունքները:
Իսկ ես...ես հասկացամ, որ երջանիկ եմ: Երջանիկ եմ, որ կարողացանք մարդկանց երկու ժամով կտրել առօրյա հոգսերից և տանել մի աշխարհ, որտեղ կա արդարություն և պատիվ, մարդասիրություն և սեր: Երջանիկ եմ, որ անում եմ իմ սիրած գործը իմ սիրած երկրում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  «ԱլաԲալաՆիցա»-ի ստեղծողների կողմից նկարահանվել է և  հանդիսատեսի դատին է հանձնվել նոր  և որակյալ կինոկատակերգություն` «Սուպեր Մամա». ֆիլմում խաղում են սիրված ու հայտնի դերասաններ, այդ թվում` Հայկ Մարությանն ու Գարիկ Պապոյանը: Հայկ Մարությանը` նույն ինքը` Կարգին Հայկոն ֆեյսբուքյան էջում գրել է.

Մեկ տարի աշխատելուց հետո Սուպեր մամա ֆիլմը հանձնեցինք հանդիսատեսի դատին: Ֆիլմի ընթացքում մարդիկ լիաթոք ծիծաղեցին, իսկ վերջում հուզվեցին այն աստիճան, որ շատերը չէին կարող թաքցնել իրենց արցունքները:
Իսկ ես...ես հասկացամ, որ երջանիկ եմ: Երջանիկ եմ, որ կարողացանք մարդկանց երկու ժամով կտրել առօրյա հոգսերից և տանել մի աշխարհ, որտեղ կա արդարություն և պատիվ, մարդասիրություն և սեր: Երջանիկ եմ, որ անում եմ իմ սիրած գործը իմ սիրած երկրում:

Ի դեպ ֆիլմի պրեմիերայից հետո դերասանը պատասխանելով հարցին, թե մասնակցելու է հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, պատասխանել է, ոչ, քանի որ ինքը զբաղված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more