▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդները ցատկեցին Ազատ գետը

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ միացել է «Մեծ ցատկ»՝ գետերի և լճերի պահպանությանը նվիրված միջազգային արշավին և այս տարի Հայաստանում իրականացրեց «Ցատկ Հայաստան» (Jump Armenia) բնապահպանական արշավը: Արշավի ընթացքում Երևանի պետական համալսարանում  տեղի ունեցավ սեմինար-քննարկում ՀՀ ջրային ռեսուրսների և դրանց հիմնախնդիրների վերաբերյալ: Ծրագրի ամփոփիչ միջոցառման ընթացքում ծրագրի մասնակից ավելի քան 30 երիտասարդ միասին ցատկեցին Ազատ գետը:  

Արշավի նպատակն էր բարձրացնել հասարակության տեղեկացվածության մակարդակը Հայաստանում ջրային ռեսուրսների բնապահպանական խնդիրների վերաբերյալ: Ինչպես նաև խթանել երտասարդների միջազգաին համագործակցությունը: Յուրաքանչյուր թիմ պետք է համգործակցի մեկ այլ երկրի թիմի հետ և համատեղ իրականացնի թռիչքը: Այս տարի Հայաստանը իր թռիչքը իրականցրեց  Լատվիայի SUPER SALMONS երիտասարդական թիմի հետ:

«Գետերի եվրոպական ցանց» միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ  2005 թվականին շուրջ 250.000 մարդ 22 եվրոպական երկրում ցատկեցին իրենց երկրների գետերն և լճերը` ջրային ավազանների խնդիրների վրա ուշադրություն սևեռելու նպատակով: Այդ օրվանից հետո ամեն տարի հունիսին  իրկանացվում են ամենամյա միջոցառումներ: Այժմ ծրագրին մասնակցում են շուրջ 50 թիմեր Գերմանիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Նիդերլնդներից, Միացյալ Թագավորությունից, Վրաստանից, Լիտվայից, Լատվիայից, Հունաստանից և Պորտուգալիայից:

 

 

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more