Արդեն տեղեկացրել ենք, որ հարձակվել են հայտնի երգիչ Գևորգ Գևորգյանի վրա ու ծեծի են ենթարկել նրան:
ԱրմԼուր-ը գրում է, որ կայքին հասած տեղեկություններրի համաձայն նրա մոտից հափշտակել են մոտ 250 հազար դրամի օծանելիք:
Գագիկ Շամշյանն էլ հայտնել էր, որ օգոստոսի 16-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարության հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Երևանի քրեական վարչության ծառայողները, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում «պոլիտրավմա հարցական, մեջքի շրջանի ողնաշարի միջին երրորդականի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժառուին, Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 26-ամյա տղամարդ է:
Երևանի քրեական ոստիկանները պարզել են, Գյուրջյան փողոցի 5/2 հասցեի մոտ արծաթագույն «Մերս» մակնիշի ավտոմեքենայով 2 անձինք մոտեցել են 26-ամյա տղամարդուն, ծեծի ենթարկել, դանակահարել և հափշտակել նրա մոտ եղած պայուսակը, որի մեջ բացի անձնական իրերից նաև գումար է եղել:
Ֆոտոլրագրողը գրել էր, որ ավազակային հարձակման ենթարկվածը երգիչ է։