▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխայի փոխարեն կրիա է պահում

 

Գաղտնիք չէ, որ շատերը, չունենալով երեխաներ, հաճախ փորձում են այդ «բացը» լրացնել՝ տարատեսակ կենդանիներ պահելով: Բայց եթե մարդկանց մեծ մասի մոտ այդ կենդանիները շներն ու կատուներն են, ապա ճապոնացի Միտանի Հիսաոն անչափ օրիգինալ ճաշակ ունի այդ հարցում:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, 62-ամա տղամարդը, ով ունի թաղման բյուրո, արդեն 19 տարի է, ինչ ապրում է Բոն Չան մականունով հսկայական կրիայի հետ:
 
«Տասնինը տարի առաջ ես ու կինս այս կրիային տեսանք Տոկիոյի խանութներից մեկում և անմիջապես որոշեցինք գնել այն: Մենք հավատում էինք, որ այս կենդանին կփոխարինի այն երեխային, որին մենք չունենք»,- պատմել է տարեց ճապոնացին:
 
Նա նաև նշել է, որ համատեղ կյանքի ընթացքում շատ է մտերմացել 70 կգ կշռող կրիայի հետ, որին ամեն օր զբոսանքի է տանում Տոկիոյի փողոցներով:
 
«Ինձ համար Բոն Չանն իսկական զավակ է, որը տեղյակ է իմ բոլոր գաղտնիքներից: Եթե մի օր այս կրիան խոսել սովորի, ես լուրջ խնդիրներ կունենամ»,- կատակել է Հիսաոն:

62-ամյա Միտանի Հիսաոն ճապոնացի է և արդեն 19 տարի է, ինչ պահում է Բոն Չան մականունով հսկայական կրիային:

«Տասնինը տարի առաջ ես ու կինս այս կրիային տեսանք Տոկիոյի խանութներից մեկում և անմիջապես որոշեցինք գնել այն: Մենք հավատում էինք, որ այս կենդանին կփոխարինի այն երեխային, որին մենք չունենք»,- պատմել է ճապոնացին: Նա նաև նշել է, որ համատեղ կյանքի ընթացքում շատ է մտերմացել 70 կգ կշռող կրիայի հետ, որին ամեն օր զբոսանքի է տանում Տոկիոյի փողոցներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more