▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխաներն ապրում են առնետների, միջատների կողքին

Գյումրիում հազարավոր ընտանիքների նման Սարգսյաններն ապրում են տնակային անբավարար պայմաններում: Թեպետ 1988-ի երկրաշարժից հետո պետության կողմից նրանք փոխհատուցվել են բնակարանով, այնուհանդերձ սոցիալական խնդիրների պատճառով բնակարանը վաճառել են ու գնել ժամանակավոր կացարան: Այսօր ծայրահեղ ծանր կենսապայմաններում է ապրում Սարգսյանների 7 հոգուց բաղկացած ընտանիքը. տարիների ընթացքում քայքայվել և բնակության համար անպիտան է դարձել նրանց ժամանակավոր կացարանը. այդ ծանր պայմաններում ծնվել ու մեծանում են տիկին Սուսաննայի 3 անչափահաս թոռները. 4 ամիս հետո կծնվի նաև տիկնոջ 4-րդ թոռը:

ՑԱՅԳ-ի տեսանյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more