▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեքամյա տղան ամերիկյան քաղաքի քաղաքապետ է դարձել

yahoonews-ը հայտնում է, որ Ամերիկյան Դորսեթ քաղաքից (Մինեսոտա նահանգ) երեքամյա Ջեյմս Թաֆտսը դարձել է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաերիտասարդ քաղաքապետը: Տղան այդ պատվավոր պաշտոնում փոխարինել է իր վեցամյա եղբորը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է երկու տարի, հայտնում է :

Բանը նրանումն է, որ Դորսեթում ապրում են ընդամենը 22 մարդ: Բնակչության այդ քանակի պայմաններում քաղաքը քաղաքապետ չի ունենում, իսկ տեղական վարչական կենտրոնը գտնվում է հարևան ավելի մեծ բնակելի վայրում: Այնուամենայնիվ, Դորսեթում ամեն տարի անցկացվում են ընտրություններ, որը վերափոխվում է ավանդական քաղաքային տոնակատարության:

Որպես կանոն, ընտրությունները ուղեկցվում են ճաշկերույթներով և զվարճություններով, որոնք տեղի են ունենում Թաֆտս ընտանիքի բակում, որի երիտասարդ անդամներն էլ արդեն երրորդ տարին է անընդմեջ ընտրվում են որպես ղեկավարներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more