▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեք զինծառայող դեռ վերակենդանացման բաժանմունքում են

ԼՂՀ-ից Երեւանի Մուրացան կայազորային հոսպիտալ տեղափոխված զինծառայողներից որեւէ մեկը կոմայի մեջ չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

«Զինվորներն ունեն տարբեր վնասվածքներ։ Կան զինծառայողներ, որոնք միացված են արհեստական շնչառական ապարատին»,- նշել է Ասատությանը՝ հավելելով, որ Զինծառայողների թվում կան եւ՛ պայմանագրային, եւ՛ ժամկետային զինծառայողներ:

Հոսպիտալի պետի խոսքով, միայն երեք զինծառայող են, որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

armtimes.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more