▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեք պատճառ` Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ձախողման համար

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Թուրքիայի հարցերով իրանցի փորձագետ Մոհամմադ Ալի Դասթմալին, անդրադառնալով Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձին, նշել է հեղաշրջման անհաջողության և տապալման հիմքում ընկած 3 պատճառ, որոնք միևնույն ժամանակ ռազմական հեղաշրջման այս փորձը տարբեր են դարձնում Թուրքիայի պատմության ռազմական հեղաշրջումների մյուս դեպքերից`
- Հեղաշրջման կազմակերպիչները չեն ունեցել Թուրքիայում գործող կուսակցությունների, այդ թվում Էրդողանի և նրա գլխավորած կուսակցության ընդդիմադիրների աջակցությունը: Չեն ունեցել նաև ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը: Քաղաքական և հասարակական շրջանակների աջակցության բացակայությունը եղել է հեղաշրջման փորձի տապալման առաջին պատճառը:
- Թուրքիայի 81 նահանգներից հեղաշրջման կազմակերպիչները գործողություններ են իրականացրել միայն երկուսում: Թուրքիայի մնացած 79 նահանգների հետ իրականացված գործողությունները չհամաձայնեցնելը և երկրի մնացած հատվածին հեղաշրջման մեջ չներգրավելը եղել է անհաջողության մատնվելու երկրորդ պատճառը` ըստ Դասթմալիի:

- Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը կայացրել է չափազանց ճիշտ որոշում` կոչ անելով ժողովրդին (առնվազն իշխող կուսակցության համախոհներին) արագ դուրս գալ փողոց: Թուրքիայի իշխանությունների այս քայլը հեղաշրջման փորձ իրականացնողներին միանգամից կանգնեցրել է ընտրության առաջ` կամ կրակել ժողովրդի վրա, կամ վայր դնել զենքերը` հեղաշրջման փորձը համարելով ավարտված: Ընտրվել է երկրորդ տարբերակը, և, հետևաբար, հեղաշրջման փորձը մատնվել է անհաջողության:

Արտյոմ Տոնոյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more