▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեք երեխաների հայրը սխալ ախտորոշման պատճառով կյանքի և մահվան արանքում է հայտնվել, նա մեր օգնության կարիքն ունի

1983 թվականին ծնված Կարեն Նալթակյանն ամուսնացած է ունի երեք տղա: Ապրում է ծնողների և 95-ամյա վետերան պապիկի հետ: Բազմանդամ ընտանիքն ապրում է Երևանի Ավան թաղամասում: 2014 թվականի դեկտեմբերին Կարենը կոկորդում ցավ է զգում, դիմում է բժիշկի: Ախտորոշում են նշիկների բորբոքում, և բուժումն իրականացնում դրա դեմ: Եվ կրկին սխալ ախտորոշումը ճակատագրական է դառնում երիտասարդի համար, պարզվում է՝ տղայի մոտ քաղցքեղ է, ինչպես կոկորդի լիմֆո հանգույցներում, այնպես էլ ստամոքսում: Նոր տարին նրանց համար ճակատագրական եղավ: Անմիջապես վաճառում են ավտոմեքենան, տունը գրավադրում են և սկսում բուժել այդ չարիքը: Հիմա Նալթակյանները կանգնել են խնդրի առջև. տունն այլևս չեն կարող վաճառել, բազմանդամ ընտանիքը կմնա դրսում, իսկ հնարավորություններ այլևս չունեն: Կարենը դիմում է բարեգութ մարդկանց օգնությանը անհրաժեշտ քիմիաթերապիան շարունակելու համար:

Կարենի հեռախոսահամարն է՝ +37493 55-48-66:

Յունիբանկում Կարեն Նալթակյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ 24100324399500 /ՀՀ դրամ/, 24100324399501 /ԱՄՆ դոլար/, 24100324399502 /Եվրո/; SWIFT: UNIJAM22:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more