Shamshyan.com-ը գրում է.
Հրազենային մահացու վիրավորումից երեկ զոհված 19-ամյա Դավիթ Տերտերյանը Երեւանից էր՝ Միրաքյան 39 հասցեից: Զորակոչվել էր Մաշտոցի զինկոմիսարիատից:
Հարեւանները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին, որ ընտանիքում 4 երեխա են՝ երկու եղբայր եւ երկու քույր: Բոլորը շոկի մեջ էին լսած լուրից եւ չէին էլ կարողանում արտահայտվել: Միայն նշում էին, որ անհնար է համակերպվել այդ կորստի հետ, հատկապես Դավիթ Տերտերյանի նման սիրված եւ հարգված երիտասարդի դեպքում:
Նրանք պատմեցին նաեւ, որ Դավիթը սովորել է Ավանի բժշկական քոլեջի ստոմատոլոգիական բաժնում եւ ծառայությունից հետո պետք է շարունակեր ուսումը: Երազում էր ատամնաբույժ դառնալ: Մահվան իրական պատճառների մասին դեռ ոչ ոք տեղեկություն չունի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում