Արմլուր․am-ը գրում է, որ կայքի տեղեկությունների համաձայն՝ երեկ մահացած զինվորը նամակ է գրել։ Նամակում ներողություն է խնդրել ընկերներից, հարազատներից։ Իսկ խնդիր ունեցե՞լ է նա զորամասում. հասցրե՞լ են ինքնասպանության, թե՞ սպանել են՝ այս պահին իրավապահ համակարգը քննում է։
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին հերթական մահվան դեպքն է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։
Ժամը 16։00-ի սահմաններում զինվորական հոսպիտալ («Մուրացան») տեղափոխելու ճանապարհին զինվորը մահացել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ հոսպիտալ են ժամանել ՀՀ ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաներ, որոնք պարզում են դեպքի հանգամանքները։


