▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էրեկ ավինյան տիկոն իրա խոսքով դաբռո տվեց, որ էսօր Արթուր Չախոյանին ծեծեցին»

Դիտեք նաև՝

Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան գրառումը. «Էրեկ ավինյան տիկոն իրա խոսքով դաբռո տվեց, որ էսօր Արթուր Չախոյանին ծեծեցին: Կատարողները պարզ են, դաբռոն տվողը և թիվ մեկ պատասխանատուն ավինյանն ա»:

Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը ԵՄ տանող Արամ Սարգսյանի կուսակցության թաղապետի լկտի ու անօրինական պահվածքը, որն արդարացվեց մեկ այլ քրեական տարրի՝ Ավինյանի կողմից, թե բա բոլորս էլ մարդ ենք։
Եթե մարդ լինեիք, ամոթ կունենայիք։ Նիկոլ Փաշինյան, սա՞ է քրեական մշակույթի ու բռնության դեմ ձեր պայքարի արդյունքը։ Սկսե՛ք ներսից»:

Լրագրող Փայլակ Ֆահրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հենց հիմա իրավապահ մարմինները պիտի ձերբակալեն բոլորին։ Ավինյան Տիգրանն ու էս թաղապետը պիտի հրաժարական ներկայացնեն»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն ու աշխատակիցները բռունցքներով հարվածել են բլոգեր Արթուր Չախոյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more