▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևի թե երբեք չենք հանդիպի.Բյուրականի աստղադիտարանի տնօրենը հեռանում է

«Աստղադիտարանում իրականացվում են վաղուց սպասվող մի շարք փոփոխություններ.լուծվել է տրանսպորտի հարցը. ապահովված է աշխատակիցների տեղաշարժը Երևանից դեպի Բյուրական: Հաջորդը տեխնիկական հնարավորությունն է.աստղադիտակներ, հաշվողական տեխնիկա և չափիչ գործիքներ: 2 տարի առաջ սկսվեց մեծ դիտակի հայելու արդիականացումը, նորոգումը: «Ռոսկոսմոս»-ի հետ ենք համագործակցում»,-այսօր՝ լրագրողների հանդիպման ժամանակ խոսելով վերջին շրջանում Բյուրականի աստղադիտարանի կատարած աշխատանքների մասին՝ ասաց տնօրեն Հայկ Հարությունյանը: 

Նրա խոսքով՝ հայ աստղագետները միշտ պահանջված են եղել, հիմա՝ նույնպես:

«Տարին 20-30 գործուղում է կազմակերպվում երկարատև կամ կարճատև աշխատելու համար, ուրախալի փաստ է, որ այստեղ նույնպես գալիս են աշխատելու.ունենք աշխատակից Կոլումբիայից, Իսպանիայից»,-ասաց Հայկ Հարությունյանը:

Աշխատակիցների կենցաղային պայմաններն ապահովելու համար սկսել են շինությունների վերանորոգումը.

«Միշտ երազել ենք այնպես լինի, որ Բյուրականի աստղադիտարանը էկոլոգիապես վնաս չտա, և  օրինակ ջրատաքացուցիչները փոխարինեցինք արևային տաքացուցիչներով: Նախ էլեկտրականության ծախսերը մեզ համար պակասեցրինք, հետո՝  էներգոհամակարգի»:

Անդրադառնալով առաջիկայում Բյուրականի աստղադիատարանում սպասվող տնօրենի ընտրություններին՝ Հայկ Հարությունյանը նկատեց.

«Իմ այս կարգավիճակով երևի թե երբեք չենք հանդիպի, քանի որ Աստղադիտարանում նոր տնօրենի ընտրություններ են լինելու: Թեկնածություն չեմ դնելու, բավականին երկար ժամանակ եմ եղել ադմինիստրացիայում, իմ տարիքն էլ արդեն թույլ չի տալիս»:

Հայկ Հարությունյանը նշեց, որ կշարունակի աշխատել ոչ որպես վարչության անդամ, ոչ տնօրեն, կղեկավարի իր բաժինը:

Անի Կարապետյան

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more