Հայաստանի ՊՆ ավիացիան Սու-25 ռմբակոծիչները Գյումրիից տեղափոխել է Երևանի «Էրեբունի» ռազմական օդանավակայան:
Սու-25 ռմբակոծիչը վայրէջք է կատարել Երևանի «Էրեբունու» օդանավակայանում։
Ինչպես հայտնում է թղթակիցը, ռմբակոծիչները գտնվում են արտակարգ պատրաստվածության ռեժիմում։
Նշենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ գործողություններ է ձեռնարկել։