▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էրեբունի» ԲԿ տարված «Սասնա ծռերի» անդամները գիշերը վիրահատվել են

Երեկ երեկոյան Ոստիկանության բացած կրակի արդյունքում հրազենային վիրավորում ստացած Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը գիշերը վիրահատվել են: Նրանք երկուսն էլ ունեն միջին ծանրության վնասվածքներ:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Էրեբունի» հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի գիտական ղեկավար Հարություն Մանգոյանը:

Վերջինիս խոսքով`«Սասնա ծռեր» խմբի երկու անդամներն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Նշենք, որ հիվանդանոցի ճակատային և վերակենդանացման բաժանմունքի մուտքերը հսկում են իրավապահների դիմակավոր ներկայացուցիչներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more