▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում վարորդը Prado-ով մխրճվել է կայանված «կռանի» մեջ.բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Shamshyan.com-ը գրում է. Այսօր` հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Գայի պողոտայում` «քանդած» կամրջի մոտ, Երևան քաղաքի Ազատամարտիկներ 73 տան բնակիչ, 32-ամյա Արման Պողոսյանը իր վարած Toyota Prado մակնիշի 44 LO 443 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Maz մակնիշի 917 SL 62 համարանիշի վերամբարձ կռունկին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Պողոսյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Խաչիկ Մադաթյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-րդ և 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր օգտագործելով հատուկ տեխնիկա՝ նոր միայն կարողացել են վիրավորին դուրս բերել մեքենայից: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում : Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more