▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում տղամարդն աղջիկներին ասել է՝ «Կարողա՞ ուզեք» ու ձեռնաշարժություն է արել

1in.am-ը գրում է. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է 57-ամյա տղամարդու՝ Ա. Մ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալը 2014 թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը 11-ն անց 30-ի սահմաններում Երևանի «Սուրբ Սարգիս» եկեղեցու հարակից գետնանցումի մոտ նկատելով 14-15 տարեկան երեք աղջիկների՝ 1999 թվականին ծնված Մ.-ին ու Զ.-ին և 2000 թվականին ծնված Ջ.-ին, հետապնդել է նրանց, նրանց  հետևից մտել է գետնանցում:

Աղջիկների ուշադրությունը գրավել է սկզբում «Վախ» ասելով, հետո էլ ասել է. «Աղջիկներ, կարողա՞ ուզեք» և ցուցադրել է իր սեռական օրգանն ու նրանց աչքի առաջ զբաղվել է ձեռնաշարժությամբ:

Անչափահաս աղջիկները խուճապահար փախել են տարածքից…

Ամբաստանյալին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more