▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում նախկին ամուսինն սպանել է նախկին կնոջը

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 18.29-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ քաղաք Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի հասցեներից մեկում տեղի է ունեցել դանակահարություն։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նախկին ամուսինը դանակահարել է նախկին կնոջը, որն էլ ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նախկին ամուսինների միջև ծագել է կենցաղային բնույթի վեճ։
Կասկածյալը փախուստի չի դիմել, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Գ.

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը 74-ամյա է կինն է, իսկ կասկածյալը 64-ամյա ամուսինը: 
Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more