▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում կինը «Նոր Զովք» սուպերմարկետից գնել է հավ, որում հայտնաբերվել է մոտ 15 սմ երկարության որդ

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հունվարի 25-ին, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակչուհի, 37-ամյա Զինաիդա Բեկջանյանը Քաջազնունի փողոցի վրա գործող «Նոր Զովք» սուպերմարկետից կեսօրին գնել է հավ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տիկին Զինաիդան պատմեց.

 «Ամուսնուս հետ «Զովք» սուպերմարկետից առևտուր էի անում և մսի բաժնից գնեցինք տեղական թարմ հավ՝ չսառեցված: Վերադարձանք տուն և ես հավը սառնարանում տեղադրեցի, որպեսզի առավոտյան հարիսա պատրաստեմ: Հաջորդ օրը առավոտյան հավը սառնարանից հանեցի և սկսեցի մաքրել: Երբ պետք է փորը մաքրեի, ձեռքիս մեջ ընկավ մոտ 15 սմ երկարությամբ կենդանի որդ: Ապշեցի: Ես որդը դրեցի տոպրակի մեջ և, իհարկե, զանգահարեցի սննդի անվտանգության պետական ծառայության թեժ գիծը և հայտնեցի, թե ինչ է հայտնաբերվել սուպերմարկետից գնած հավի մեջ: Ինձ ասացին՝ բերեք հավը Կոմիտասի վրա գործող մեր գրասենյակ և դիմում գրեք, որպեսզի հավը փորձաքննության ուղարկենք: Ասացի՝ լավ, կմոտենամ»: Զինաիդայի ցանկությունն է, որպեսզի ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայությունը հետամուտ լինի այսպիսի իրավիճակների, որ նման սննդամթերքներ չհայտնվեն խանութներում, քանի որ մեծ վտանգ են ներկայացնում սպառողների առողջության համար:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more