▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում կառուցվող շենքի 6-րդ հարկից աշխատակիցն ընկել ու մահացել է

Այսօր՝ ապրիլի 28-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։

Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի ոստիկանության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ձորափի 70/2 հասցեում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, նշված կիսակառույց շենքի նկուղային հարկում՝ վերելակի հորանի մոտ, հայտնաբերվել է տղամարդու դի։ Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը վայր է ընկել 6-րդ հարկից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more