▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ինքնասպան է եղել Մանկավարժական համալսարանի ուսանողուհին, ով վաղը պետք է դիպլոմ ստանար

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հուլիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցի 89 շենքի բակում երիտասարդ աղջկա դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի քննչական խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 8-րդ հարկում բնակվող, 21-ամյա Ջուլիետա Կարապետյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելով իրեն ցած է նետել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ջ. Կարապետյանը սովորում էր Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետում և վաղը պետք է դիպլոմ ստանար: Կան տեղեկություններ նաև, որ պատճառը եղել է ԲՈՒՀ-ի դասախոսներից մեկի հետ ծագած ինչ-որ խնդիրները: Այդ տեղեկությունը քննչական բաժինը քննության ընթացքում ստուգելու է:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more