▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 67-ամյա կնոջ մահացած ամուսնու թուրք որդին տանից գումար է գողացել

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշանի տեղեկություններով՝ հունիսի 30-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կատովսկու փողոցի տներից մեկից խոշոր չափի գումար են գողացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 67-ամյա Ազիզ Բ․-ն հայտնել է, որ նույն օրը նկատել է, որ իր մահացած ամուսնու որդին՝ ազգությամբ թուրք՝ Իռֆան Հանչեբը, նշված հասցեից գողացել է իր 2 մլն 400 հազար դրամ և 500 ԱՄՆ դոլար գումարները և նույն օրը ժամը 15։00-ին ուղևորվել է դեպի մաքսատուն։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more