▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում, 52-ամյա կնոջ որովայնից հեռացվել է 13 կգ կշռող միոմատոզ փոփոխված հսկա արգանդը

Օրեր առաջ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կատարվել է աննախադեպ վիրահատություն: 52-ամյա կնոջ որովայնից հեռացվել է 13կգ 170գրամ կշռող միոմատոզ փոփոխված հսկա արգանդը:

Վիրահատությունն առանձնահատուկ էր նաև նրանով, որ կատարվել է սիմուլտանտ վիրահատություն: Հիվանդի մոտ ախտորոշվել էր պորտային չներուղղվող մեծ ճողվածք, որովայնի առաջային պատի ուղիղ մկանների արտահայտված դիաստազ: Կատարվել է ճողվածքահատում, որովայնի առաջային պատի պրոթեզավորում պոլիպրոպիլենային ցանցով: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ փոխվել էր օրգանիզմի ամբողջ անատոմիական կառուցվածքը և բժշկական կենտրոնի բուժանձնակազմի ջանքերով, ի դեմս՝ ծննդատան և գինեկոլոգիական ծառայության ղեկավար Վարդան Ռափյանի և ընդհանուր վիրաբուժության ծառայության ղեկավար Տիգրան Դուրգարյանի, հաջողվել է առանց բարդությունների ավարտել վիրահատությունը:

Հաշվի առնելով վերջին շրջանում կանանց մոտ նման դեպքերի տարածումը` հորդորում ենք ժամանակին դիմել բժշկի և հիշել, որ հիվանդության կանխարգելումն ավելի դյուրին է, քան բուժումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more