▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 47-ամյա կինը լվացքը հավաքելու ժամանակ 9-րդ հարկից վայր է ընկել և մահացել.shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցի թիվ 20 շենքի բակում կնոջ դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 9-րդ հարկի բնակչուհի 47 -ամյա Ն.Ս.-ի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահվան պատճառը եղել է դժբախտ պատահարը:

Կինը փորձել է լվացքի պարանից հավաքել լվացքը, սակայն քամու պատճառով լվացքը խճճված է եղել ու կինը փորձել է լվացքը առանձնացնել պարանից, բայց հավասարակշռությունը կորցրել, վայր է ընկել պատուհանից:

Փաստի առթիվ ավագ քննիչ Ռ. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more