Armenpress.am-ը գրում է. Երևանի «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնում սեպտեմբերի 3-ին` ժամը 11:00-ի սահմաններում, 26-ամյա Մարիամ Թունյանը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել քառյակ: Երեխաներից երկուսը տղա են, երկուսը` աղջիկ:
«Կնոջս և երեխաների առողջական վիճակը նորմալ է: Իհարկե, գիտեինք, որ քառյակ ենք ունենալու և անչափ երջանիկ ենք այդ փաստից: Երեխաների անունները դեռևս չենք որոշել, կնոջս հետ շուտով այդ հարցը կքննարկենք»,- կայքի հետ զրույցում նշել է երեխաների հայրը` Եղիշե Թունյանը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում