▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 15-ամյա պատանին դանակով հարվածել է 16-ամյա եղբորը

«Մայիսի 22-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 16-ամյա պատանու:
Դեպքի առթիվ` առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով քրեական վարույթ էր նախաձեռնվել: Պարզվել է, որ մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայի 3-րդ նրբանցքում գտնվող իրենց տանը 16-ամյա պատանին վիճաբանել է 15-ամյա եղբոր հետ, որի ընթացքում էլ վերջինս խոհանոցային դանակով հարվածել է ավագ եղբորը:
15-ամյա պատանին ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more