Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, նոյեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 12։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու 22/9 հասցեում գտնվող «Կյանքի խոսք» եկեղեցու նախասրահում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Աիդա Ա․-ն դանակահարել է մորաքրոջը՝ Երևանի բնակիչ 57-ամյա Արմենուհի Բ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Աիդա Ա․-ն ինքնակամ ներկայացել է բաժին և խոստովանել, որ նախկինում ունեցած կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Թբիլիսյան 22/9 հասցեում գտնվող «կյանքի խոսք» եկեղեցու նախասրահում դանակով հարվածել է Արմենուհի Բ․-ի նստատեղին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը տեղափոխվել է «Երևան» Բժշկագիտական կենտրոն՝ «ձախից նստային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Երևանում, «Կյանքի խոսք» եկեղեցում, 32-ամյա կինը դանակահարել է իր 57-ամյա մորաքրոջը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


