▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի քաղաքապետը հրավիրում է մասնակցելու համաքաղաքային ծառատունկին

Հարգելի՛ համաքաղաքացիներ, ֆեյսբուքյան ընկերներ, Երևանը սիրող մարդիկ,
հրավիրում եմ մասնակցելու ապրիլի 9-ին կայանալիք համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին, ինչը վերջին տարիներին դարձել է քաղաքային մշակույթի կարևոր մասը: 
Վստահ եմ, որ Երևանը սիրող յուրաքանչյուր մարդ, մասնակցելով համաքաղաքային ծառատունկին, կարող է սեփական ներդրումը ունենալ քաղաքի կանաչ տարածքների ավելացման այս կարևոր գործում: 
Ու եթե այսօր Երևան քաղաքում բնակվող ավելի քան մեկ միլիոն մարդկանցից գոնե կեսը մեկական ծառ տնկի և այս ավանդույթը պահպանի, ապա տարիներ հետո Երևանը կդառնա աշխարհի ամենականաչ մայրաքաղաքներից մեկը:
 

 

Տարոն Մարգարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more