«Խորին ցավակցություն ենք հայտնում վրաերթից մահացած քաղաքացու ընտանիքի անդամներին ու հարազատներին»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն՝ ընդգծելով, որ դեպքը ցավալի է՝ անկախ նրանից, թե ով է եղել մեքենայի ղեկին:
«Նման իրավիճակում կարող է հայտնվել յուրաքանչյուր ոք...կարծում եմ՝ տեղին չէ քննարկման առարկա դարձնել վարորդի պաշտոնյա լինել-չլինելը»,-նշեց Արթուր Գևորգյանը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան, մայրաքաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել. Lexus մակնիշի 11 RR 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետ 39-ամյա Արման Եդոյանը Ռուբինյանց փողոցի թիվ 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել նույն փողոցի բնակիչ, 53-ամյա Խորեն Մկրտչյանին, ով տեղում մահացել: