▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի կենտրոնում սպանված երիտասարդը գյումրեցի է. Սյունիքի դատավորի որդին է

Aravot.am-ը գրում է, որ երեկ ուշ ժամի մայրաքաղաքի Վարդանանց փողոցում սպանված «Անելիք բանկի» իրավաբանական ծառայության պետ, 32–ամյա Հովհաննես Աթանյանը գյումրեցի է, նա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աթանյան Լեռնիկի որդին է: Հայրական տունը Գյումրիում է, սակայն աշխատում ու ապրում էր Երևանում: Նշենք, որ, ճանաչողները նրան բնութագրում են որպես խելացի ու կիրթ անձնավորության: Նա ունի երկու մանկահասակ երեխաներ

Հիշեցնենք, որ երեկ Վարդանանց 14 շենքի դիմաց անհայտ անձը կրակոցներ է արձակել Երևան քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Հովհաննես Աթանյանի վրա, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more