▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի կենտրոնում, բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին

Թարմացված․ Իրավապահները պարզել են այսօր՝ մայիսի 7-ին, Ագաթանգեղոս փողոցի թիվ 7 շենքի փողոցային հատվածում հայտնաբերված մահացածի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը 15-ամյա Սուսաննա Ս-ն էր։ Վերջինը հաշվառված է Կոտայքի մարզի գյուղերից մեկում, սակայն փաստացի բնակվում էր Երևանի վարչական շրջաններից մեկում. նա իրեն ցած է նետել շենքի տանիքից։

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ագաթանգեղոս փողոցի բարձրահարկ շենքերից մեկից վայր ընկած, նախնական տեղեկություններով՝ 20-ից 30 տարեկան աղջիկը մահացել է։

Շենքի բնակիչներից լրատվականներին հայտնել են, որ կատարվածն ամենայն հավանականությամբ ինքնասպանություն է։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել «Ռոսիա» կիոնթատրոնի մոտ, դեպի Ագաթանգեղոս տանող հատվածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more