▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը. ՌԴ ԱԳՆ

Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Հայաստանի անշրջելի ներգրավմանը։

▫️Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի հռչակագիրը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունների հավանությամբ երկիրը տանում են դեպի ագրեսիվ եվրոատլանտյան մեխանիզմներ։

▫️Զելենսկին օգտվել է հայ տանտերերի նման անհասկանալի քաղաքավարությունից, որպեսզի փորձի դուրս գալ քաղաքական մոռացությունից, հնչեցնել իր ռուսատյաց հարձակումները, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

***

Իսկ Փաշինյանն էլ այսօր հայտարարեց, որ Հայաստանն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ Վարչապետը ճեպազրույցի ժամանակ կրկնեց մի քանի տարի առաջ ասված այս միտքը ՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե Զելենսկու այցը Երևան ընկալվել է որպես հակառուսական քայլ։

Նա միաժամանակ հիշեցրեց 1991թ.տխրահռչակ Ալմա-Աթայի հռչակագրի մասին. վերջինս ամրագրում է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների սահմանները Միության փլուզման պահի դրությամբ։

Ի դեպ, հենց այդ հռչակագրին հղում անելով՝ Երևանը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում հայտարարեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին պատկանելու մասին։

***

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի սպառնալիքների վրա ազդել է մայիսի 4-ին Երևանում կայացած, այսպես կոչված, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը»,- այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ մայիսի 8–9-ը ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինի որոշմամբ հայտարարվել է հրադադար՝ կապված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տոնակատարության հետ։

«Այս նախաձեռնությունը, որին ապրիլի 29-ին ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ ակտիվորեն աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, առաջացրեց նյարդային, հիստերիկ արձագանք։ Զելենսկին անփութորեն փորձեց նվազեցնել դրա նշանակությունը, ապա սկսեց ակնարկել Կարմիր հրապարակում շքերթի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարվածների մասին, ընդ որում, նրան բառացիորեն հունից հանում էր ֆաշիզմի դեմ հաղթանակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք ցանկացած միջոցառման հիշատակումը։ Ակնհայտ է, որ իր ազդեցությունն էր թողել մայիսի 4-ին Երևանում կայացած այսպես կոչված եվրոպական քաղաքական համայնքի, այսպես կոչված գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը, որին նա մասնակցել էր հայկական կողմի հրավերով, և որի ամբիոնից հնչեցին այս, ըստ էության, ահաբեկչական նացիստական սպառնալիքները», - հայտարարել է Զախարովան։

info@asekose.am/095519696
Հասարակություն more