▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևան եկած Քարդաշյանն իր PR-ով ակամայից Հայաստանի PR-ն էլ է անելու

Քիմ Քարդաշյանը վերջապես հասավ Հայաստան, էդ մի դարդից էլ պրծանք: Ամերիկյան հեռուսաալիքներին իր հայկական ծագման մասին շեփորած հեռուստաաստղը ոչ մի բառ չփոխանակեց իրեն դիմավորող հարյուրավոր լրագրողների հետ ու շտապեց «Մարիոթ» հյուրանոցի իր վարձած տարածքը: Ճիշտ է, Քիմ Քարդաշյանի Հայաստան գալը իր համար PR նպատակ ունի, բայց այն նաեւ հրաշալի առիթ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համաշխարհային մամուլում ներկայացնելու եւ Հայաստան՝ արտերկրյա զբոսաշրջիկներ ներգրավելու առումով: Եթե անգամ նրան ընդունեն ամենաբարձր մակարդակով, հաստատ դրանում վատ բան փնտրել չարժի, քանի որ մեծ աշխատակազմի հետ Երեւան եկած Քարդաշյանն իր PR-ով ակամայից Հայաստանի PR-ն էլ է անելու: Իհարկե կլինեն փարիսեցիներ, որ կքննարկեն նրա բարոյական կերպար, վուլգար հագուկապը, ցածր IQ-ն, բայց այնպես չէ, որ Հայաստանում բոլորը Մաքիավելի են կամ Պլատոն

Սերժ Կանայան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more