▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևաց ներազգային թշնամանքի գլխավոր պատվիրատուներից մեկը` Խաչատուր Սուքիասյանը․ Հայկ Խանումյան

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևաց նաև ներազգային թշնամանքի գլխավոր պատվիրատուներից մեկը` Խաչատուր Սուքիասյանը, որն անզուսպ պնդում էր տարբեր քվազիլրատվականններով արցախցինների դեմ տարածվող կեղծ նարատիվը։ Այս մարդը տասնամյակներ շարունակ եղել է Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու գլխավոր լոբբիստը և իր պատկերացմամբ այս ամենի խոչընդոտը արցախյան հարցն է, հետևաբար Արցախի, արցախցու նկատմամբ Խ.Սուքիասյանը բնազդային ատելություն ունի։ Մնում է միայն հասկանալ, արդյո՞ք Թուրքիայի հետ հնարավոր բիզնես շահեր ունենալու մոլուցքն է անդառնալի ատելություն առաջացրել արցախցիների նկատմամբ, թե արդեն բանը բանից անցել է, և ի դեմս Սուքիասյանի Հայաստանում ունենք ներազգային ատելություն սերմանող ուժեղ ու հարուստ ուղղորդված գործիք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more