▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանի խոսքով` Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել

Թուրքիայի նախագահը հայտարարում է, թե Հայաստանի վարչապետն իրեն հանդիպելու առաջարկ է արել: Ըստ Էրդողանի, առաջարկն իրեն փոխանցվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով, ում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր մոտ տասն օր առաջ։

«Եթե Հայաստանի վարչապետն ուզում է հանդիպել ինձ հետ, ապա Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի։ Եթե այդ հանդիպումը կայանա, Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի»,- հայտարարել է Էրդողանը՝ ՄԱԿ-ի հերթական գագաթնաժողովից առաջ տված ասուլիսում։

Էրդողանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա դժվարությունները կարող են հաղթահարվել Զանգեզուրի միջանցքի բացումով։

Աղբյուրը՝ azatutyun.am

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more