«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանն իր ճակատագիրը հանձնել է Էրդողանին: Ամբողջությամբ: Ձեռքի հետ նաև Հայաստանի ճակատագիրը (Արցախն արդեն հանձնել է):
Թուրքիայի նախագահի ձեռքի ու բութ մատի շարժումը, հայացքը, ժպիտը կամ դեմքի խոժոռ հայացքն այլևս ուղենիշ է Փաշինյանի համար: Նա հայ ժողովրդին խոստանում է խաղաղություն, բայց գիտի, որ դա բլեֆ է: Գիտի, որ պատերազմ ու նվաստացում է բերում ու բերելու ՀՀ-ի գլխին:
Ալիևի հետ Փաշինյանը ոչ թե բանակցում է, այլ նրանից մուրում է թուղթ՝ աթոռը պահպանելու հույսով: Նիկոլը նաև հույս ունի, որ Էրդողանը, որի գիրքն ինքը կրծքին էր սեղմել, կմիջնորդի ու բարի քեռիություն կանի: Թուրք-ադրբեջանական զույգը բռնել է հաճախորդին ու մզում է մինչև վերջ:
Կարելի էր մի լավ ծիծաղել այս ամենի վրա, բայց քանի որ սա մեզ հետ է տեղի ունենում ու տուժում ենք բոլորս, ուստի պատմությունը դառնում է տրագիկոմեդիկ: Ու եթե սրան գումարենք ներսի ծաղրածուների արածները, ապա պատկերը շատ ավելի ողբերգական կդառնա:
Աշխարհաքաղաքական թափառաշրջիկի ու ծաղրածուների տեղը քաղաքական աղբամանում է, այլ ոչ թե պետության ղեկին, խորհրդարանում կամ այլ տեղերում»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet